1. Ընդհանուր դրույթներ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է
Pulse Marketing-ը հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները մեր կայքի, սոցիալական հարթակների և ծառայությունների միջոցով:
Մեր ծառայություններից օգտվելով՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականության պայմաններին։
2. Ինչ տվյալներ ենք հավաքում
Մենք կարող ենք հավաքել հետևյալ տվյալները.
- Անուն, ազգանուն
- Հեռախոսահամար
- Էլ. փոստի հասցե
- Ընկերության անուն
- Սոցիալական էջերի հղումներ
- Գովազդային հաշվետվությունների տվյալներ
- Կայքի այցելությունների վիճակագրական տվյալներ (IP հասցե, browser type, cookies և այլն)
3. Ինչ նպատակով ենք օգտագործում տվյալներըՀավաքված տվյալները օգտագործվում են՝
- Մեր ծառայությունները տրամադրելու համար
- Կապ հաստատելու և խորհրդատվություն տրամադրելու համար
- Գովազդային արշավների իրականացում և օպտիմիզացիա
- Հաշվետվությունների տրամադրում
- Մարքեթինգային առաջարկներ ուղարկելու համար
- Կայքի և ծառայությունների բարելավման համար
4. Տվյալների փոխանցում երրորդ կողմերին
Մենք չենք վաճառում և չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին, բացառությամբ՝
- Գովազդային հարթակներ (օրինակ՝ Meta, Google)
- Վերլուծական գործիքներ
- Վճարային համակարգեր (եթե կիրառելի է)
- Իրավական պահանջների դեպքում
5. Cookies և վերլուծական գործիքներ
Մենք կարող ենք օգտագործել cookies և վերլուծական գործիքներ (օրինակ՝ Google Analytics, Meta Pixel) կայքի աշխատանքը բարելավելու և գովազդի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Դուք կարող եք անջատել cookies-ը Ձեր բրաուզերում։
6. Տվյալների պաշտպանություն
Մենք կիրառում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար։
7. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք՝
- Պահանջել Ձեր տվյալների պատճենը
- Պահանջել տվյալների փոփոխում կամ ջնջում
- Հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից
- Հետ կանչել Ձեր համաձայնությունը
8. Երեխաների տվյալներ
Մենք նպատակաուղղված չենք հավաքում մինչև 18 տարեկան անձանց տվյալներ։
9. Փոփոխությունների քաղաքականություն
Pulse Marketing-ը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը կհրապարակվի կայքում։